01/23/2025

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ սյունեցիներ

Սրտանց ու անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ցանկանում եմ, որ կյանքի կոչվեն Ամանորի  շեմին պահած ձեր երազանքները, որ բոլորիդ օջախներում թագավորեն սերը, ջերմությունը, բարեկեցությունը, առողջությունն ու խաղաղությունը։

Հին տարին ճանապարհելիս՝ հիշում  ենք  նրա ընթացքում գրանցած հաջողությունները, ամփոփում ձեռքբերումներն ու հաստատուն հույսով եւ հավատով,  որ գալիք տարում հասնելու ենք ավելիին՝ ծրագրեր կազմում։ Իսկ դրա  հիմքն արդեն իսկ տեսանելի դրական առաջընթացն է մեր  հանրապետությունում եւ մասնավորապես՝ մեր մարզում․ 2019-ը Սյունիքի  համար բեղմնավոր էր ու լի իրադարձություններով: Ու դա նաեւ ձեր համբերատարության, վստահության,  աշխատանքի, համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ էր, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Կարծում եմ՝ մեր բոլոր համայնքներում տեսանելի  են ձեռքբերումները, եւ 2020 թվական թեւակոխում ենք զարգացման նոր ծրագրերով,  դրանց իրականացման հստակ հնարավորություններով ու արդեն հիմք ունեցող փոփոխություններով, որոնք շարունակություն եւ արդյունքներ կունենան։

Մենք վստահությամբ ենք նայում վաղվան ու լավատեսության համար  հիմքեր ունենք, իսկ նորի իրականացման ու առավել ծաղկուն միջավայրի՝ համայնքի, մարզի, երկրի կառուցման  բանալին, անշուշտ, եղել է եւ կլինի մեր ջանադիր աշխատանքը`հանուն բարիքի, արդարության եւ  հայրենիքի առաջընթացի։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով տարեմուտի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան տոնի  օրհնության զորությունը  ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում,  եւ օգնի  հաղթահարել դժվարությունները, արժանապատվությամբ լուծել բոլոր խնդիրները։

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: