01/23/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ կապանցիներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Տոներ, որոնք ասոցացվում են հրաշքների, հեքիաթայինի եւ առեղծվածայինի հետ։

Յուրաքանչյուր Ամանոր իրենից ենթադրում է նոր մեկնարկի սկիզբ՝ լի հույսերով ու սպասելիքներով, եւ միայն ճիշտ մեկնարկի դեպքում կկարողանանք սկիզբ դնել  երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը։

Ամանորի նախաշեմին հետադարձ հայացք գցելով անցնող տարուն, վստահաբար ասում ենք, որ 2019 թվականը մեր համայնքի համար բազմաթիվ ծրագրերի իրականացման, նոր հաջողությունների, ձեռքբերումների եւ իրադարձություններով լեցուն տարի էր։ Եվ դրանում, անշուշտ, մեծ էր նաեւ ձեր դերակատարումը, սիրելի կապանցիներ, քանի որ այդ ամենն իրականություն է դարձել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության շնորհիվ։ Ուրեմն եկե՛ք լցվենք ջանասիրությամբ ու լավատեսությամբ եւ անցնող տարուց վերցնենք այն դրական ձեռքբերումները, որոնք ուղենիշ կդառնան 2020թ. հետագա մեր աշխատանքներում:

Եվ քանի որ Ամանորն ու Սուրբ Ծնունդն ընտանեկան տոներ են, Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, կայունություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։

 Թող գալիք տարին բոլորիս համար լինի խաղաղության, գործնական եւ անձնական վերելքների ու հաջողությունների տարի։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։  

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: