01/23/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի  գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և  Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

«Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: Այցելության ընթացքում  մեր ներկայացուցիչները ստուգել են անձանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և օգնել պահպանել կապը ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: