01/23/2025

Ռոհանին Էրդողանին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ

Ռոհանին Էրդողանին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հանդես գալ ԱՄՆ-ի դեմ, որպեսզի կանխեն Վաշինգտոնի «ավելի հանդուգն» գործողությունները: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Նա տարածաշրջանային պետություններին կոչ է արել միավորվել Վաշինգտոնի սպառնալիքների դեմ:

«Եթե մենք լռենք, ԱՄՆ-ն ավելի համարձակ ու ագրեսիվ կդառնա»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ լռությունը կվտանգի ողջ տարածաշրջանը:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրաքում, ինչը հակասում է այդ երկրի անկախությանը:

«ԱՄՆ-ն նաև կազմակերպված ահաբեկչական գործողություն է իրականացրել մեկ այլ կառավարության դեմ և սպանել մեր մեծ ու ժողովրդականություն վայելող ռազմական հրամանատարին, և եթե մենք լռենք, մենք մեծ սպառնալիքի առջև կկանգնենք»,-հավելել է նա:

 Tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: