09/21/2020

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»։ Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Օրը  երկու խորհուրդ ունի՝ Քրիստոսի ծնունդը եւ մկրտությունը՝ Ջրօրհնեքի կարգով։ Տոնի մեկնարկը տրվեց հունվարի 5–ի երեկոյան ճրագալույցի պատարագով եւ սեղաններին օրվա խորհրդին հատուկ ուտեստներով` ձուկ, չամիչով փլավ եւ գինի։

Ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուսի ծնունդն այսպես եղավ․ Իսրայելում Հռոմեական կայսրության իշխանության ժամանակ Օգոստոս կայսեր հրամանով
մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Պաղեստինի Բեթղեհեմ քաղաք։ Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, եւ ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, որտեղ էլ ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները դարձան մոտակայքի հովիվները։ Այնուհետեւ արեւելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել եւ ընծաներ մատուցեցին։

Ուղիղ 30 տարի անց, Քրիստոս եկավ Հորդանան գետ եւ այս օրը մկրտվեց Ս. Հովհաննես Մկրտչի կողմից, տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան Հայ Առաքելական եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։  Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, եւ հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Այսօր տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» եւ ստանում պատասխան՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»։

Առաջներում բոլոր քրիստոնեական եկեղեցիները Սուրբ ծնունդն ու տիրոջ մկրտությունը նշում էին հունվարի 6–ին, սակայն այսօր Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: