01/23/2025

Թեհրանում ուկրաինական ավիաընկերության Boeing է կործանվել. օդանավում եղել է 176 մարդ

Թեհրանում ուկրաինական ավիաընկերության Boeing է կործանվել. օդանավում եղել է 176 մարդ

Այսօր վաղ առավոտյան Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավը՝ 167 ուղևորներով և անձնակազմի 9 անդամներով, հաղորդում են միջազգային և ուկրաինական լրատվական գործակալությունները։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքի ժամանակ։

Իրանական IRNA գործակալությունն էլ հայտնել է, որ ինքնաթիռը մեկնում էր Կիև։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները՝ մի քանի տասնյակ միավոր տեխնիկայով։

Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Մորթեզա Սալիմին հայտարարել է, այդուհանդերձ, թե չկա հավանականություն, որ օդանավում կենդանի մնացած ուղևորներ կարող են լինել։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե օդանավի ուղևորների թիվը 180 է։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: