01/23/2025

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն այսօր մասնակցելու են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն այսօր մասնակցելու են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից մեկնել է Թուրքիա: Նախատեսվում է, որ Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մասնակցելու են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը:

Սև ծովի հատակով ձգվող գազատարը կառուցվել է 5 տարվա ընթացքում, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 8 միլիարդ դոլար:

Այդ գազատարով Ռուսաստանը կարող է տարեկան ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Թուրքիայի արևմուտք՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներին, ներառյալ՝ Բուլղարիային, Սերբիային, Հունգարիային գազ մատակարարելու համար:

«Թուրքական հոսքը» Ռուսաստանի գազային քաղաքականության մի մասն է՝ Եվրոպային էներգակիրներ մատակարարել շրջանցելով Ուկրաինան:

Տես նաև այստեղ

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: