01/23/2025

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը

Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: Այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: