01/23/2025

Թրամփի ուղերձը ամերիկացիներին, Իրանին, դաշնակիցներին և ամբողջ աշխարհին

Թրամփի ուղերձը ամերիկացիներին, Իրանին, դաշնակիցներին և ամբողջ աշխարհին

ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել իրավիճակն ու Վաշինգտոնի գործողությունները: 

  1. Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա:
  2. Ամերիկյան բազաների ուղղությամբ իրանական հարձակման հետևանքով ոչ մի ամերիկացի կամ իրաքցի չի տուժել:
  3. ԱՄՆ-ը անմիջապես նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ:
  4. Իրանը հետ է կանգնել հայտարարված հարձակումներից, և դա լավ նորություն է ամբողջ աշխարհի համար:
  5. Պետք է խոստովանել, որ եկել է Իրանի հետ նոր միջուկային պայմանագիր կնքելու ժամանակը:
  6. Կցանկանայի ՆԱՏՕ-ին խնդրել ավելի ներգրավվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններում: 
  7. ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի դեմ կիրառել իր ռազմական ուժը, Թեհրանի դեմ լավագույն զսպող հանգամանքը տնտեսական միջոցներն են:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: