01/23/2025

2020-Ի ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

2020-Ի ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Մարզի ղեկավարը նախ շնորհավորեց ներկաներին եւ հաջող աշխատանքային տարի ու գործունեություն մաղթեց։

Հունան Պողոսյանն առաջին հերթին հետաքրքրվեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի պահպանման որակով եւ հրահանգեց խստորեն հետեւել, որ այն համապատասխանի անհրաժեշտ չափորոշիչներին։

Այնուհետեւ տարբեր ոլորտների պատասխանատուների հետ քննարկվեցին մարզի համար առանցքային մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին քաղաքաշինությանը, համայնքային բյուջեների կատարման ցուցանիշներին, գյուղատնտեսությանը, սոցիալական, առողջապահական, իրավական խնդիրներին, ՏԻՄ-երի աշխատանքին, հրատապ եւ սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին եւ այլն։

Անդրադարձ եղավ նաեւ 2020 թվականի ծրագրերին ու անելիքներին։

На изображении может находиться: 7 человек, люди сидят, стол, костюм и в помещении

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: