01/23/2025

Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը

Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը

Թեհրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը, սահմանափակումներին հետևելուց վերջին անգամ հրաժարվելն անհրաժեշտ էր համաձայնագրում հավասարակշռություն հաստատելու համար: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրանն ու Եվրոպան ձգտում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ամրապնդմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանն իրենց կարևոր դերն ունենան ԳՀՀԾ-ի պահպանման գործում` ապահովելով Իրանի շահերը», - նշել է Ռոհանին, որի խոսքերը մեջբերված են նրա պաշտոնական կայքում:

Իրանի նախագահի խոսքով` Թեհրանն անցել է միջուկային պարտավորությունների կրճատման վերջին փուլին՝ գործարքում հավասարակշռություն հաստատելու նպատակով:

2020 թվականի հունվարի սկզբին Իրանը հայտարարել էր «միջուկային գործարքի վերջին առանցքային՝ ցենտրիֆուգների քանակի հետ կապված սահմանափակումից հրաժարվելու մասին և նշել, որ այժմ «սահմանափակումներ չեն մնացել»: Միևնույն ժամանակ, Թեհրանը նախկինի պես մտադիր է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և պատժամիջոցների վերացման դեպքում պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը և միջուկային գործարքով նախատեսված Թեհրանի շահերի ապահովմանը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: