01/23/2025

Հայաստանում երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ-ը հերքում է տարածել

Հայաստանում երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ-ը հերքում է տարածել

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայան Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քիչ առաջ խուճապ էր  տարածվել համացանցով.   Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի  այցելուները  տեղեկություններ էին  կարդացել, թե երկրաշարժ է լինելու և  զանգվածաբար սկսել էին  լքել  շենքը։

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: