ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ իրականցնել Իրանի դեմ առանց օրենսդիրների թույլտվության. փոխանցում է NbcNews-ը։
Մարտական գործողություններ իրականացնելու նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Փաստաթղթին հավանություն է տվել պալատի անդամների մեծ մասը (224 կողմ, 194 դեմ ձայն), որտեղ իշխում են դեմոկրատները։
Բանաձևը կուղարկվի Սենատ, որտեղ արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները՝ Թրամփի կողմնակիցները։ Փաստաթղթի հեղինակն է դեմոկրատ Էլիսա Սլոտկինը։
© factor.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































