01/23/2025

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կատարված փոփոխությունները

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կատարված փոփոխությունները

ԱՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 19.12.2019թ. ՀՕ-121-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից`

- նվազագույն ամսական աշխատավարձը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է 68 000 ՀՀ դրամի չափով.

- գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է `

- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 405 ՀՀ դրամ.

- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 ՀՀ դրամ.

- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 ՀՀ դրամ:

Ելնելով վերոնշյալ օրենքի պահանջներից` գործատուներին անհրաժեշտ է 2020 թվականի հունվարի 1-ից իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և նվազագույն աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձի չափերը համապատասխանեցնել օրենքի պահանջներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: