01/23/2025

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԻՐԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆԸ

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԻՐԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆԸ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է կործանված ինքնաթիռի` Իրանի պատասխանատվության մասին հայտարարությունը:

«Այսօր առավոտը լավը չէր, բայց ճշմարտություն բերեց: Նախքան միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտը` Իրանը իրեն մեղավոր ճանաչեց:

Մենք ամբողջական և բաց հետաքննության պատրաստակամության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխհատուցումների, դիվանագիտական ուղիներով պաշտոնական ներողություն խնդրելու վերաբերյալ հավաստիացումներ ենք ակնկալում Իրանից», - գրել է Զելենսկին ֆեյսբուքյան էջում:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: