01/23/2025

Այսօր մեր Տիրոջ անվանակոչության տոնն է

Այսօր մեր Տիրոջ անվանակոչության տոնն է

Այսօր՝ հունվարի 13-ին, մեր Տիրոջ անվանակոչության տոնն է, երբ եկեղեցում ընթերցվում է տարվա ավետարանական ամենակարճ հատվածը․ «Երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում» (Ղուկ․ 2․ 21)։

Քրիստոսի Եկեղեցու կյանքում թլփատությունը մեկնաբանվել է իբրև Ս․ Մկրտության խորհրդի խորհրդապատկեր Հին Ուխտում։

Ինչպես հրեական սովորության համաձայն ութերորդ օրը մանուկներին թլփատում էին, այնպես էլ Եկեղեցին օրենք սահմանեց, որ եթե որևէ խանգարող հանգամանք չկա, ապա մանկանը մկրտեն ութ օրականում։

Մկրտությամբ մարդ դառնում է Եկեղեցու անդամ և քրիստոնյա։ Անվանակոչության տոնը նաև մտորել է տալիս ընդհանրապես մարդու կյանքում անվան կարևորության մասին։ Ուստի ծնողներն իրենց զավակների անվանադրությանը պետք է պատասխանատվությամբ մոտենան։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: