01/23/2025

Մեղրեցիները տեղի հիվանդանոցում ստեղծված վիճակի վրա են հրավիրում իշխանությունների ուշադրությունը

Մեղրեցիները տեղի հիվանդանոցում ստեղծված վիճակի վրա են հրավիրում իշխանությունների ուշադրությունը

Վերջին մոտ տասը տարում աշխատել եմ Մեղրու բժշկական կենտրոնում՝ շտապ օգնության մեքենայի վարորդ:

2019 թ. մայիսին ինձ ազատել են աշխատանքից:

Պատճառը հետեւյալն էր. մենք՝ երկուսով, աշխատում էինք շտապ օգնության երկու հին ավտոմեքենայի վրա (20 տարվա մեքենաներ էին):

Հիվանդանոցը երկու նոր մեքենա ստացավ եւ մեզ՝ նախկին վարորդներիս, չտվեցին:

Նոր մեքենաների վարորդներ նշանակվեցին դրսի՝ հիվանդանոցի հետ կապ չունեցող մարդիկ:

Եվ մենք դժգոհություն հայտնեցինք, տնօրեն Լուսինե Վարդանյանն էլ ինձ, առանց դիմումի, առանց ինձ հետ խորհրդակցելու, ազատեց աշխատանքից:

Հիմա ուրիշ տեղ եմ աշխատում:

Ինչո՞ւ եմ յոթ ամիս լռելուց հետո բարձրաձայնում իմ ոտնահարված իրավունքների մասին:

Թող չափազանցություն չլինի, բայց իմ համեստ ներդրումն ունեմ Մեղրու հիվանդանոցի կայացման գործում:

Եվ ցավ եմ ապրում այնտեղ ստեղծված խայտառակ վիճակի համար:

Հիվանդանոցը չի ջեռուցվում:

Հիվանդներն այնտեղ կամ վերարկուով են կամ տնից ջեռուցիչներ են բերում:

2019 թ. Ագարակի կոմբինատը հիվանդանոցին 20 տոննա սալյարկա է հատկացրել՝ «կատելնին» աշխատեցնելու եւ հիվանդանոցը ջեռուցելու համար, բայց թե ի՞նչ են արել այդ վառելիքը՝ ոչ ոք չգիտի:

1916 թվականից տնօրենի ծառայողական «Նիվա» մակնիշի մեքենան չի աշխատում, բայց ուղեգրեր է գրվել, վառելիք դուրս գրվել:

Շտապ օգնության կեղծ կանչեր են գրվում եւ վառելիք դուրս գրվում:

Դիակները տեղափոխվում են շտապ օգնության մեքենայով, որը չի կարելի, բայց դրա դիմաց հերձողից 20 հազար գումար են վերցնում, այնպես որ՝ դիակից էլ են փող աշխատում:

Այս ամենի վրա եմ հրավիրում իշանությունների ուշադրությունը՝ հույս ունենալով, որ տնօրենին, գոնե ուշացումով, խելքի կբերեն եւ հիվանդանոցում կհաստատեն կարգ ու կանոն:

 

Լյովա Մարտիրոսյան,

Մեղրի, գյուղ Լեհվազ

14 հունվարի 2020 թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: