08/15/2020

Ո՞ր հարցերում էին համագործակցում Արթուր Վանեցյանը եւ Սյունիքի Վահե Ա. Հակոբյան մարզպետը

Ո՞ր հարցերում էին համագործակցում Արթուր Վանեցյանը եւ Սյունիքի Վահե Ա. Հակոբյան մարզպետը

2020 թ. հունվարի 13-ին factor.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

Դանիել Իոաննիսյանը մասնավորապես նշել է՝ «Ո՞վ էր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ-ի Երեւանի վարչության պետի տեղակալ, հեղափոխությունը զուտ պատահականությունների բերումով իրեն տվեց հնարավորություն, բարձր պաշտոն, Նիկոլ Փաշինյանն իրեն տվեց գեներալի ուսադիրներ, հանրային հայտնիություն: Կարո՞ղ է ինքը մեծ արժանիքներ ուներ, որ այդ արժանիքներով հասավ դրան. չէ, դա պատահականություն էր…»:

Դանիել Իոաննիսյանն այդ հարցազրույցում ուշագրավ մի արտահայտություն է կատարել Սյունիքին առնչվող. «Վանեցյանն ընկերական հարաբերություններ ունի Սաղաթելյանների, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, եւ իրենք ինչ-որ չափով համագործակցում էին»:

Առաջին հայացքից սովորական այս արտահայտությունը մեծ արձագանք է գտել Սյունիքում:

Մարդկանց հետաքրքրում է պարզագույն մի հարցի պատասխան` ինչ գործերով էին   համագործակցում Արթուր Վանեցյանը եւ Սյունիքի Վահե Ա. Հակոբյան մարզպետը:

Հանքարդյունաբերության ոլորտում նրանց համագործակցության մասին քանիցս գրվել է:

Բայց… մի քանի տասնյակ լրագրային հոդվածներ հրապարակվեցին Վահեի սյունիքյան կամայականությունների մասին, մի քանի դիմում ուղղվեցին երկրի ղեկավարներին եւ հատկապես իրավապահ մարմինների պատասխանատուներին, եւ դրանցից ոչ մեկը քննության առարկա չդարձավ:

Ընդ որում` հրապարակումներից եւ դիմումներից մի քանիսն այն մասին էր, որ Սյունիքում, մարզպետարանի կողմից, կատարվում են պետական պաշտոնյաների եւ լրագրողների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։

«Սյունյաց երկրի» դեմ կատարվեցին բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ սալյարկա գողացողների շայկայի ձեռքերով:

Հարուցված երեք քրեական գործը, առանց լուրջ հիմնավորումների, կասեցվեց:

Կասեցվեց նույնիսկ թերթի խմբագրության մեքենայի հրկիզումը, որի վերաբերյալ տեսանյութ կա քրեական գործի նյութերում. թե ինչպես են մեքենան հրկիզում:

Արդյո՞ք վերոնշյալ համագործակցությունը նշված գործերին նույնպես առնչվում էր:

Այնուհետեւ՝ Արթուր Վանեցյանին ԱԱԾ ղեկավար նշանակելուց մի քանի օր անց՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում, Քաջարան ներխուժած գաղութարարները տասը քաղաքացիական հայցով դիմեցին դատարան՝ ընդդեմ «Սյունյաց երկրի»:

Արդյո՞ք վերոնշյալ համագործակցությունն իր մեջ ընդգրկում էր նաեւ այդ օպերացիան:

Մի հարց եւս ոչ պակաս հետաքրքրում է Սյունիքին՝ մինչեւ ե՞րբ են պետական պաշտոններում մնալու Վահե Ա. Հակոբյանի կողմից նշանակված եւ նրա կողմից ղեկավարվող անձինք:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: