08/14/2020

Առաջիկա օրերին ձյան տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին ձյան տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 17-19-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում հունվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: