01/23/2025

«Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա». Պուտին

«Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա». Պուտին

Tert.am- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա, հայտնում է ria.ru-ն:

Մինչդեռ meduza.io-ի փոխանցմամբ՝ Պուտինն առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը:

Բացի այդ, նա առաջարկել է, որ խորհրդարանը կառավարության ղեկավարի առաջարկով հաստատի բոլոր փոխվարչապետերի և դաշնային նախարարների թեկնածությունները:

Պուտինի խոսքով՝ ՌԴ նախագահը, որն այժմ հաստատում է կառավարության կազմը, պարտավոր կլինի հաստատել խորհրդարանի հետ համաձայնեցված թեկնածությունները: Պուտինն ընդգծել է, որ նախագահն իրավասու չի լինի մերժել թեկնածությունները:

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարն ասել է, որ նախագահը պետք է իրավունք ունենա պաշտոնանկ անել վարչապետին, նրա տեղակալներին և մյուս նախարարներին, եթե նրանք կորցրել են վստահությունը կամ հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները:

Պուտինը հավելել է, որ նախագահը պետք է պահպանի զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարման իրավունքը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: