01/23/2025

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-հավելել Է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում Է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: