01/23/2025

Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց

Մանվել Գրիգորյանը ազատ արձակվեց

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումը վերացվեց:

Քիչ առաջ  վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը:

Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով:

Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Դատախազը միջնորդեց վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը՝ ընտրելով այնպիսի խափանման միջոց, որը կապահովվի Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում: Միջնորդությանը միացել էր պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: