01/23/2025

Անտարբերության հրավառություն. երկրորդ ձմեռն է, ինչ հրդեհից տուժած չորս ընտանիք Խանածախում տուն չունեն, իսկ նրանց խնդրով ոչ ոք չի զբաղվում

Անտարբերության հրավառություն. երկրորդ ձմեռն է, ինչ հրդեհից տուժած չորս ընտանիք Խանածախում տուն չունեն, իսկ նրանց խնդրով ոչ ոք չի զբաղվում

2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ գիշերվա ժամը երկուսին բռնկված հրդեհից Գորիսի տարածաշրջանի Խանածախ գյուղի չորս ընտանիք զրկվեց տարիների չարչարանքով ձեռք բերած կայք ու գույքից, ամենակարեւորը՝  հարազատ օջախում ապրելու հնարավորությանից:

Հրո ճարակ էր դարձել նաեւ զոհված ազատամարտիկի հայր, 85-ամյա կենսաթոշակառու Հրանտ Բաղդասարյանի տունը: Վաստակաշատ մանկավարժը դիմել էր հանրապետության վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին (քանի որ զոհված ազատամարտիկի հայր է), Սյունիքի մարզպետներին, թիվ 12 ընտրատարածքի բոլոր վեց պատգամավորին, բայց ոչ մի արձագանք:

Պատահարին անդրադարձել էր նաեւ «Սյունյաց երկիր» թերթը (21 նոյեմբերի 2018 թ., N 28). «Ո՞վ պետք է զբաղվի Խանածախում հրդեհված չորս տան խնդրով. չէ՞ որ արդեն ձմեռ է, իսկ մարդիկ գլխի վար ծածկ չունեն» վերնագրով հրապարակմամբ: Բայց` քար անտարբերություն:

Իրողությունն այն է, որ երկրորդ ձմեռն է, սակայն հրդեհից տուժած ընտանիքներն ապրում են անորոշության մեջ, թե երբ ի վերջո գլխի վրա ծածկ կունենան, իսկ նրանց հրդեհից կիսավեր դարձած տներն անտարբերության հուշարձան են հիշեցնում:

Բայց մինչեւ ե՞րբ, եւ ո՞վ առաջինը ձեռք կմեկնի աննախադեպ պատահարից տնանկ դարձած ընտանիքներին ու անորոշության սրտմաշուկ զգացողություն ունեցող մարդկանց:

 

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: