Ռուսաստանի Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ չի եղել: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 41 խորհրդարանական: Ի պատասխան Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնի բոլոր անդամներին:
Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր երկրի կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին՝ կապված Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հետ:
1lurer.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































