01/22/2025

Ռուսական պարբերականը հայտնել է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ մոր կողմից հայկական արմատներ ունենալու մասին

Ռուսական պարբերականը հայտնել է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ մոր կողմից հայկական արմատներ ունենալու մասին

Ռուսական Woman.ru կայքը կենսագրական հոդված է հրապարակել ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասին, որի թեկնածությունն այսօր ավելի վաղ հաստատել է ՌԴ Պետդուման:

Պատմելով նոր վարչապետի մասին՝ կայքը գրում է, որ նա ծնվել է Մոսկվայում և մոր կողմից հայկական արմատներ ունի: «Ասում են, որ նրա հայկական արմատները գալիս են Թայչարոխ գյուղից (այժմ Մեղրաձոր) գյուղից: Թայչարոխ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «մեկ հողաթափ», որը հայերեն համարժեք է «մի չուստ»-արտահայտությանը: Հավանաբար, գործչի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը՝ «չ» հնչյունը փոխարինելով առավել բարեհունչ «շ»-ով»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: Մինչ այդ Միշուստինը զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: