01/22/2025

Այս վարկերը խորացնում են աղքատությունը. Վարազդատ Կարապետյան

Այս վարկերը խորացնում են աղքատությունը. Վարազդատ Կարապետյան

«Ունենք վարկային կազմակերպություններ և բազմաթիվ չգրանցված վարկային կազմակերպություններ, որոնց գովազդները մենք քաղաքում սյուների վրա ամեն տեղ տեսնում ենք: Արագ վարկ, օրավարկ և այլ նման բաները պետք է սահմանափակվեն: Մենք հետազոտել ենք և հասկանում ենք, որ այս վարկերը խորացնում են աղքատությունը: Այսինքն՝ դրանք ոչ թե նպաստում են, այլ խորացնում աղքատությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում են մեղմել վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները:
 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: