01/22/2025

Գյումրիի եւ Երեւանի մի խումբ բնակիչներ Սյունիքում կատարել են ավտոմատ սարքերից գումարների հափշտակություններ

Գյումրիի եւ Երեւանի մի խումբ բնակիչներ Սյունիքում կատարել են ավտոմատ սարքերից գումարների հափշտակություններ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2019թ. նոյեմբեր ամսին 2 օրվա ընթացքում Սյունիքի մարզի վարչական տարածքի տարբեր համայնքներում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող ավտոմատ սարքեր, կատարել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով՝ 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ  քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև վերջիններիս կողմից հնարավոր այլ համանման արարքներ կատարելու հանգամանքները պարզելու, դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: