01/22/2025

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի

«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության  ամրապնդման առումով»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:

«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմ միանշանակ լինելու է, դա կախված է  մեր հզորությունից, Հայաստանի, հայության և տնտեսական, և անվտանգային հզորությունից: Որքանով  հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանն  ընդգծեց, որ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ինչը նշանակում է, որ հակամարտությունը երկար է տևելու:

«Առնվազն այս ստատուս քվոն կամ սառը պատերազմը երկար է տևելու և մի օր, հուսամ, Ադրբեջանի  հասարակությունը հասկանալու է, որ իրենց և բոլորի շահերից է բխում հարևանություն անել, երկխոսություն ունենալ, պատմության աչքերին ուղիղ  նայել  և ընդունել սեփական սխալները:  Այդ դեպքում մենք համատեղ կարող ենք ապրել այս տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության պայմաններում»,- ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: