01/22/2025

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունել է զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:

Օրենքի առաջին հոդվածը վերաբերում է անզգուշությամբ, երկրորդը՝ անուղղակի դիտավորությամբ զինծառայողին ինքնասպանության հասցնելուն:

Այսպես, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 6-12 տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում անզգուշությամբ կատարված արարքները, որոնք հասցնում են ինքնասպանության, կպատժվեն 6-9 տարի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 7-13 տարի ազատազրկմամբ:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը կպատժվի ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: Նույն արարքը անուղղակի դիտավորությամբ կատարելու դեպքում կսահմանվի 8-14 տարվա ազատազրկում:

mediamax.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: