01/22/2025

Աշխատավարձերի աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցության վրա

Աշխատավարձերի աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցության վրա

Այնքան մեծ տնտեսական աճ չկա, որքան ներկայացնում են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց կառավարման մասնագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։ «Աշխատավարձերի և կենսաթոշակների չնչին աճ է լինում և ասում են՝ մարդկանց բարեկեցությունը պետք է ավելանա։ Իհարկե՝ չի ավելանա, որովհետև այդ աճը շատ չնչին է: Բարձր և գեղեցիկ են հնչում, որ այդ աշխատավարձերը աճել են, բայց այդ աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցության վրա: Ինչ վերաբերում է տնտեսական աճին. Թղթերով, որ նայում ենք, իրոք տնտեսական աճ ունենք: Պաշտոնական թվերով առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը 7.1 տոկոս է, որից 4.99 տոկոսը առևտուրը և ծառայություններն են, հիմա ունե՞նք արդյոք առևտրի աճ, իհարկե չունենք: Ստվերից տնտեսությունը բերվում է լուսարձակի տակ, դա պետք է խոստովանենք, որ դրական երևույթ է, բայց դա ներկայացնել որպես աճ. այքան մեծ աճ չկա»,- ասաց Արթուր Խաչատրյանը:Ինչ վերաբերում է մենաշնորհներին, և դրանց դեմ նոր կռավարության պայքարեին, կառավարման փորձագետն ասաց, որ դրանք իրականում չեն վերացել. «Մոնոպոլիան կազմակերպություն է, որը մոնոպոլ դիրք ունի: Երբ մեզ ասում են, որ մոնոպոլիաներ այլևս չկան, միանգամից հարց է առաջանում՝ նշեք մի քանի մոնոպոլիա, որը եղել է 2018 թվականի հունվարի մեկին, և չկա 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Փորձում են, լղոզում են, որ մենք պայքարում ենք, որ շուկան բացում ենք, բայց կոնկրետ մի մոնոպոլիա, որը կար, այսօր չկա, կմկմալով ասում են «Քեթրինը»: Տնտեսական հեղափոխությունը բերել հասցնել բանանի, դա արդեն զավեշտ է: Այսինքն ի՞նչ, տնտեսական հեղափոխության մասին են խոսում, մոնոպոլիաների դեմ պայքարի մասին են խոսում, և այդ ամեն ինչն ընդամենը բանա՞ն էր»:

yerkir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: