01/23/2025

Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու. փոխվարչապետը վերահաստատում է

Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու. փոխվարչապետը վերահաստատում է

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին

«Կան պայմանավորվածություններ, և 2020թ. համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց Գրիգորյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: