01/23/2025

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը

Պետությունն այս տարի 5 անգամ ավելացրել է այն հանրակրթական դպրոցների թիվը, որոնց աշակերտների տրանսպորտայի ծախսերը փոխհատուցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել կարգը:

«Անցյալ տարի մենք որոշում ենք կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները: Ըստ էության, շեշտակի փոփոխություններ ենք ունեցել: Մոտավորապես 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը: Եվ մոտավորապես 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են ծրագրով»,-ասաց նախարարը:

Նախարարությունը, սակայն դիտարկումներ է ստանում մարզերից, դրանք կհավաքագրեն և առաջիկա շաբաթներին փոխհատուցման տրամադրման կարգի մեջ վերանայումներ կարվեն: Նախարարը նշեց` հաջորդ տարիների ընթացքում միանշանակ կլինի կարգի բարելավում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: