01/23/2025

Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

 Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Պոզները տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում: «Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի ցեղասպանությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: