01/22/2025

Եթե մենք նաև Գեորգի Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, այս գործը 100 տոկոսով՝ իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի. Նիկոլ Փաշինյան

Եթե մենք նաև Գեորգի Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, այս գործը 100 տոկոսով՝ իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի. Նիկոլ Փաշինյան

Եթե մենք նաև Գեորգի Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, այս գործը 100 տոկոսով՝ իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի: Այս մասին այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը նշեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան տեղեկությունից հետո մեկ հրահանգ է տվել Ոստիկանությանը. «Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, հնարավոր հանցանշանները պահպանվեն, և որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ վարչապետին հարց ուղղելիս նկատեց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերից հետո առաջանում է նախկին պաշտոնյաների անվտանգության ապահովման հարցը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հսկողության տակ պահելու համար իրավական հիմք է պետք:

«Ենթադրենք, կա՛մ Գեորգի Կուտոյանին, կա՛մ այլ անձին հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք: Ենթադրենք, այս դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները և դեպքը կանխում էին: Պատկերացնո՞ւմ եք՝ դրանից հետո ինչ էր լինելու, ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ ... ընդդիմությանը հետապնդում են և այսպես շարունակ: Այն դեպքերում, երբ նման բան անելու իրավական հիմք չկա, մենք դա չենք կարող անել»,- ասաց վարչապետը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: