01/22/2025

Միշուստինը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով

Միշուստինը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:

Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
 
«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված Է փաստաթղթում:
 
Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն Է, որը կոչվել Է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում Է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության այնպիսի բնագավառներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը եւ այլն:
 

artsakhpress.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: