01/22/2025

Կառավարությունը նախատեսում է սկսել Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը

Կառավարությունը նախատեսում է սկսել Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Այսինքն` հանքը կփակվի և այդ տարածքը լիարժեք կվերադառնա բնությանը»,- ասաց Փաշինյանը:

Մինչև 1950-ական թթ. Կավարտի հանքը շահագործվել է որպես փակ հանք, իսկ մինչև 1985թ. շահագործվել որպես բաց հանք: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել այն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: