01/22/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգելի՛ հրամանատարներ, սպաներ և զինվորներ
28 տարի առաջ այս օրը՝ Կառավարության կողմից ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց պետականության ամենակարևոր ու պատասխանատու կառույցներից մեկի՝ Հայոց Ազգային բանակի ստեղծման սկիզբը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Այս 28 տարիների ընթացքում հայոց բանակը անցել է թեև ծանր զոհողությունների ու անդառնալի կորուստների ուղի, բայց և իր մարտական պատրաստականությամբ, մարտունակությամբ և զգոնությամբ, արժանի հակահարված է տվել հակառակորդի բոլոր ոտնձգություններին, անառիկ պահել մեր սահմանները, ապահովել ժողովրդի խաղաղ կեցությունը և այսօր էլ նույն ոգով շարունակում է պատվով կատարել հայրենի սահմանների պաշտպանի իր առաքելությունը՝ խաղաղության երաշխիք դառնալով ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար։

Գնահատանքի ու խոնարհումի խոսք եմ ուզում ասել նաև այսօր մեր երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն ապահովող զինվորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով նպաստում են հայոց բանակի շարունակական հզորացմանը։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել այս պատմական հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով շարունակական հաղթանակներ մեր ժողովրդին, անպարտելի ուժ և կորով մեր զինվորներին։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: