01/22/2025

Արթուր Դանիելյանը դուրս է եկել ոստիկանության շենքից

Արթուր Դանիելյանը դուրս է եկել ոստիկանության շենքից

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով:

«Ինձ բերման են ենթարկել իմ մեքենայից, երբ ես գալիս էի այստեղ, պարզելու, թե ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին: Ընթացքում պարզ դարձավ, որ մեզ էլ են բերման ենթարկել, որովհետև կասկածում են, որ մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում»,- ասաց Դանիելյանը:

Հունվարի 28-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ովքեր հետագայում ազատ էին արձակվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: