01/22/2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիան քաղաքում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակիցտոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով և զորամասի անձնակազմի հանդիսավոր երթովԱյնուհետև փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոնորտեղ ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Տոնական միջոցառումների շրջանակներում Մհեր Գրիգորյանը դիտել է ռազմական տեխնիկայիզենքի և զինամթերքի ցուցադրությունը և Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել տոնի առթիվ կազմակերպված համերգինորի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքովորում մասնավորապես ասել է.

«
Հարգելի հայրենակիցներ,
Ինձ համար պատիվ է այսօր շնորհավորել Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը և մասնավորապես անել դա Սիսիանում:

Հայոց բանակի տարեդարձը բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքիանկախությանանվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է:

Հայոց բանակը մեր հպարտությունն էպետականության կարևոր հիմնասյուներից մեկը:

Դա է պատճառըոր Կառավարությունը ջանք չի խնայում բանակում բարեփոխումներ իրականացնելու և զինվորների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ:

Արդիական զինատեսակների ձեռքբերումըինչպես նաև ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում են պայմաններ մեր զինծառայողների համար ժամանակակից միտումներին համահունչ և համարժեք քայլերի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Մենք կարևորում ենք Հայոց բանակի արդիականացման հարցում մարդկային ռեսուրսի ներգրավումըքանի որ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման տեմպերը ուղղակիորեն կապված են մարդկային ներուժի բացահայտման հետ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Չենք կարող այս օրը չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել նաև բոլոր նահատակներինովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:

Իհարկեմեր բանակն ունի մարտական բարձր պատրաստվածությունբայց ինչն է եղել ու մնում մեր բանակում որպես մնայուն արժեք՝ մեր զինվորների նվիրվածությունը և մարտական ոգին:

Դա է թույլ տալիս Հայաստանին վստահ քայլել առաջ՝ լավ իմանալովոր մեր թիկունքը պահում է Հայոց հզոր բանակը:

Թող խաղաղությունը լինի հարատև և կայուն մեր երկրում:

Հայոց բանակին մաղթում եմ ամուր ոգիիսկ հայ զինվորին՝ բարի ծառայություն»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: