01/22/2025

Սեյրան Օհանյանն ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել ԱԺ քննիչ հանձնաժողովին

Սեյրան Օհանյանն ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել ԱԺ քննիչ հանձնաժողովին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկություններն է փոխանցել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օհանյանն ասաց հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Դեռ  ավելին` մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում կարողացել են կանգնեցնել մարտական գործողությունները»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից նաև բացթողումներ են եղել:

«Մենք քննարկել ենք, եղել են տարբեր բացթողումներ և տարբեր թերություններ: Ասացեք մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ: Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Ճակատագրական սխալներ չեն եղել: Հանձնաժողովի հետ ջերմ քննարկում ունեցանք, այդ քննարկումների արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի»,- նշեց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: