01/10/2025

Վարչապետը չունի հավատ ներշնչող կադրերի այն նվազագույն քանակը, որը պիտի վստահությամբ պարուրեր մեր ժողովրդին

Վարչապետը չունի հավատ ներշնչող կադրերի այն նվազագույն քանակը, որը պիտի վստահությամբ պարուրեր մեր ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի լուսավոր կյանքի հավատն իր կերպարի մեջ մարմնավորած այն կորովի անհատն էր, ում հաջողվեց, նախկին կոռումպացված իշխանությունների հանդեպ տածած խորը հիասթափության ու ատելության ալիքի վրա, ժողովրդին աննահանջ պայքարի կոչելով՝ փողոց դուրս բերել  եւ այդ ապազգային, հակաժողովրդական համակարգը ներկայացնող, իրեն ամբողջովին սպառած ու նեխած քաղաքական ուժին հեռացնել ասպարեզից։ Սա մեր իրականության մեջ համարյա թե՝ անպատկերացնելի, պատմական իրադարձություն էր...   

Բայց պետության առաջին դեմքի պատասխանատվությունը լիարժեքորեն իր ուսերին վերցնելու ծանրությանը միանշանակ նա պատրաստ չէր։ Առ այսօր նա չունի հավատ ներշնչող կադրերի այն նվազագույն քանակը, որը պիտի վստահությամբ պարուրեր մեր ժողովրդին...   

Գերազնիվ, լայնախոհ, բանիմաց, ժողովրդի ու պետականության շահը գերակա համարող նկարագրի տեր նվիրյալ անհատների միջոցով են վսեմ գաղափարները կյանքի կոչվում...   

Ծանծաղ ներաշխարհ ունեցող անպատասխանատու մարդկանցով ու անբարո պրովոկատորներով պետություն չես կառուցի, ու՞ր մնաց թե՝ հզորացնես...

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: