Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արցախում ժամկետային զինծառայող է մահացել: Մեզ հասած նախնական տեղեկություններով ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հրաձգարանում: Զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Առայժմ հայտնի է, որ մահացած զինծառայողը բանակ զորակաչվել էր Արմավիրի մարզից:
Այլ մանրամասներ՝ քիչ անց:
Քիչ առաջ ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց զինծառայողի մահվան լուրը:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































