01/22/2025

Ռուսաստանի վարչապետը հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը

Ռուսաստանի վարչապետը հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հիվանդության դեպքեր են արձանագրվել երկրի արդեն բոլոր շրջաններում: Տասնյակ երկրներ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր կրկին հանդիպում կանցկացնի՝ առաջիկա քայլերը քննարկելու շուրջ: Չինաստանից բացի, վարակի դեպքեր են արձանագրվել առնվազն 16 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Թայլանդում ու Հարավային Կորեայում:

Մի շարք երկրներ փակել են սահմաններն ու դադարեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Ռուսաստանի վարչապետը ևս այսօր հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: