01/22/2025

Հյուր էին զինվորները

Հյուր էին զինվորները

Շարունակվում են Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները մարզկենտրոն Կապանում։ Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնում տեղի ունեցած ցերեկույթը «Քեզ, իմ հայրենիք» խորագրի ներքո անցկացվեց։ Գրադարանի արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը ցերեկույթի բացման խոսքում անդրադարձավ հայոց զինուժի պատմությանը, հայոց բանակի հերոսական  դրվագներին, Երկրորդ աշխարհամարտում հայ մարտիկների սխրանքներին, Արցախյան պատերազմին կապանցի ազատամարտիկների մասնակցությանը։

Միջոցառմանը մասնակցում էին Կապանում տեղակայված զորամասի հրամանատարի` բարոյահոգեբանական գծով  տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, ժամկետային զինծառայողներ։  Ա. Մարտիրոսյանը ներկայացրեց զորամասի  առօրյան, զինվորի մարտական ծառայությունն ու ժամանցի պայմանները։  Զինվորներ Ֆիլիպը, Հովսեփը, Սարիբեկն ու Էդգարը հանդես եկան երգերով եւ երաժշտական կատարումներով։ Նրանցից հետ չմնացին  միջոցառմանը հրավիրված դպրոցականները։

Ցերեկույթին մասնակցում էին նաեւ կապանցի ստեղծագործողներ, ովքեր ընթերցեցին բանակին եւ հայ զինվորին նվիրված իրենց ստեղծագործությունները, որոնք վերաբերում էին մերօրյա ազատամարտին։

 

Վահրամ Օրբելյան

 

Նկարները՝ Սյունիքի մարզային գրադարան/ Syuniq Regional Library ֆեյսբուքյան էջից

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: