01/22/2025

Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից

Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից

Այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին կկայանա «Բրեքզիթ»-ը, որի մասին երկար ժամանակ խոսվում էր: Մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվի, քանի որ կգործի անցումային շրջանը:

Թեև այսօր Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից (ԵՄ), բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը չխնդրի անցումային շրջանի երկարաձգում, ապա 2021 թվականին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային պատնեշ կառաջանա: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հատուկ հեռուստատեսային ուղերձով կդիմի քաղաքացիներին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: