01/22/2025

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Նիստին մասնակցում էին նաեւ հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ գնդապետ Գ․Ազիզյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնի պետ գնդապետ Ռ․Օղիկյանը, ՀՀ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ա․Մանուչարյանը, հրավիրված անձինք։

Լսելով օրակարգային հարցի մասին մարզի զինկոմի զեկույցը՝  հանձնաժողովը որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման մասին եզրակացություն տալ։

Ի դեպ, հունվարի 30-ին մարզում ավարտվեց 2020թ․ձմեռային զորակոչը։

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: