01/22/2025

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մասնակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի տարեկան գործունեության հաշվետու նիստին, որը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։
Ամփոփմանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները և տեղակալները։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի ժ/պ փոխգնդապետ Ռոմա Սահակյանը։
Համայնքի ղեկավարի տեղեկալ Դ․Հայրապետյանը իր խոսքում նշեց, որ տարին հագեցած էր հրդեհներով՝ շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին դժվար, պատասխանատու և անձնվեր աշխատանքի համար, և ամբողջ տարվա ընթացքում առավել աչքի ընկած 10 փրկարար ծառայողներին՝ համայնքի ղեկավարի անունից հանձնեց դրամական պարգևներ։
Մարզային փրկարարական ծառայության մի խումբ աշխատակիցներ պատվոգրեր և նվերներ ստացան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, մարզպետ Հունան Պողոսյանի և համայնքների ղեկավարների կողմից:

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, костюм и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, костюм и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, люди сидят и в помещении

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: