01/22/2025

Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

Այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն:

Գործընթացն իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն:

Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ ս.թ. հունվարի 29-ին:

Նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում

Նշենք, որ մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահատմանն ուղղված գործընթացը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռության շրջանակներում (EITI): Այն պարտավորեցնում է ընկերություններին հայտարարագրել միայն այն սեփականատերերի տվյալները, որոնք ունեն առնվազն 10% բաժնեմաս:

ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: