01/22/2025

ԵԽԽՎ համազեկուցողները՝ Կառավարություն-ՍԴ լարվածության մասին

ԵԽԽՎ համազեկուցողները՝ Կառավարություն-ՍԴ լարվածության մասին

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Շատ մտահոգված ենք Հայաստանի պետական ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի  ու Սահմանադրական դատարանի նախագահության միջև բարձր լարվածությամբ», – նշել են Անդրեյ Շիրցելն ու Կիլյունենը:

Ցանկացած ժողովրդավարական համակարգի համար հակակշիռներին ու զսպումները էական նշանակություն ունեն: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուտները պետք է գործեն օրենքի գերակայության համաձայն և հարգեն այն իրենց արարքներում ու բառերում, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե չհետևեն այս սկզբունքներին, միմյանց կվնասեն: Այս պատճառով մտահոգված ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածությամբ, որը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ ցածր է»,-ասել են նրանք:

«Մինչ այսօր կառավարությունը և խորհրդարանը հարգել են իրավական գործընթացները՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը: Ավելին, իշխանությունները կարծիք են խնդրել Վենետիկի հանձնաժողովից Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ թոշակի անցնելու մեխանիզմների վերաբերյալ: Եվրոպական չափանիշների համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղ կենսաթոշակը պետք է խստորեն կամավոր լինի և այս սկզբունքը պետք է պահպանվի:

Մենք արդեն ընդգծել ենք, որ անհրաժեշտ է քաղաքական դերակատարները զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Ի հավելումն, մենք կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը:

Այս լարվածությունը չպետք է ստվերի Հայսատանում բարեփոխումների կարիքը անկախ այն բանից դրանք նախապատրաստվում են, թե արդեն սկսվել են բազմաթիվ ոլորտներում, որոնք Եվրոպայի խորհրդի հետաքրքրության շրջանակում են:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: