01/22/2025

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը․ մասնակցում էին նաեւ մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկված էին բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին անցած 2019 թվականին մարզում կատարված աշխատանքներին, համայնքապետարանների ու մարզպետարանի գործունեությանը, ինչպես նաեւ 2020 թվականին նախանշված ծրագրերին ու առկա խնդիրներին։

Մասնավորապես խոսվեց համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի (2019թ.) կատարողականի, ավարտված ու դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին, 2020թ. համար ներկայացվելիք սուբվենցիոն հայտերի բովանդակության ու ծավալների, ժամկետների մասին։ Անդրադարձ եղավ մարզի համայնքների 2019թ․ եկամուտների հավաքման պատկերին, այդ թվում՝ հողի հարկի ցուցանիշներին ու ապառքներին։ Քննարկվեցին քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային ոլորտներում միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր, մարզի տարածքում սպանդանոցների կառուցման եւ սպանդանոցային պարտադիր մորթի անցման հետ կապված խնդիրներ։

Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաեւ այլ հարցերի մասին, իսկ համայնքի ղեկավարները բարձրաձայնեցին իրենց մտահոգող խնդիրների մասին։

Բոլոր քննարկված թեմաների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: